Դիլիջանը նշեց 480-ամյակը
Տավուշի մարզի հարավային դարպաս՝ գողտրիկ Դիլիջանը, նշեց իր 480-ամյակը։ Քաղաքի ամեն անկյունում տոնական տրամադրությունները յուրահատուկ ջերմություն էին ստեղծել Դիլիջանում։ Քաղաքի 480-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումները հիշեցնում են Դիլիջանի գունագեղ անցյալն ու ներկայիս մշակութային կարևորությունը։ Այսօր Դիլիջանը ոչ միայն տուրիստական ուղղություն է, այլև կրթության, առողջարանային, արհեստների ու արվեստների զարգացման կենտրոն։
Դիլիջանի օրվա առիթով քաղաքի բարեկամները՝ աշխարհի տարբեր երկրներից Դիլիջանում էին։ Կենտրոնական հրապարակում դիլիջանցիների ու քաղաքի ազգային փոքրամասնությունների ներկայացնուցիչների տաղավարներն են, ովքեր հյուրերին ներկայացնում են իրենց արտադրանքն ու պատմում Դիլիջանի հանդեպ ունեցած սիրո մասին։
Տոնական օրն ավարտվեց համերգային ծրագրով՝ հիշեցնելով, որ Դիլիջանը միշտ կմնա իր սիրահարների սրտում՝ որպես բնության և մշակույթի անսպառ ոգեշնչում։