Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել է դասընթաց` հմտությունների զարգացում ՃՏՊ-ների դեպքում

ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում hոկտեմբերի 6-ից 9-ը անցկացվել է «Փրկարարական աշխատանքների իրականացում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը կազմակերպել էր Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը:
Դասընթացի նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունները կատարելագործելն ու նորարարական մեթոդներին ծանոթացնելն էր։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել գործնականում կիրառել ստացած տեսական գիտելիքները:
Մասնավորապես՝ խաղարկվել են առավել բարդ ճանապարհատրանսպորտային պատահարների ու դրանց հետևանքների վերացման, փրկարարական սարքավորումների կիրառմամբ մեքենայից տուժածների դուրսբերման և իրավիճակային այլ սցենարներ։
Նմանատիպ դասընթացների շնորհիվ հրշեջ-փրկարարները ոչ միայն ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ, այլև զարգացնում են վստահություն, ինչը ճանապարհատրանսպորտային պատահարներին արագ արձագանքելու և մարդկային կյանքեր փրկելու գործում էական նշանակություն ունի:
Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին տրվել են վկայականներ։

