Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան և դրա հարակից տարածքը կվերածվեն ժամանակակից և բազմաֆունկցիոնալ տարածքի
Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան և դրա հարակից տարածքը կվերածվի ժամանակակից և բազմաֆունկցիոնալ տարածքի, որը կծառայի որպես փոքր բիզնեսի և համայնքի բնակիչների գործունեության հարթակ։ Ծրագիրն ուղղված է նաև ստեղծարար արդյուանբերության զարգացմանը համայնքային և մարզային ազգաբնակչության ակտիվ ներգրավմամբ և մասնակցությամբ։
«Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 7-ին, Դիլիջանի համայնքապետարանում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնադրել բիզնեսի աջկացման և ստեղծարար արդյունաբերության կենտրոններ, սպասարկման ոլորտի աջակցման ասոցիացիա, ինչպես նաև նպաստել համայնքում գործող զբաղվածության կենտրոնի ընդլյանմանը:
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող (1 մլն Եվրո) ծրագիրն իրականացվում է Դիլիջան համայնքի կողմից՝ IDeA բարեգործական հիմնադրամի (համաֆինանսավորող), Տուրիզմի և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ գործընկերությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ՝ «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում: