Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը նոր խաղահրապարակ ունի

Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը նոր խաղահրապարակ ունի. հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում կայացավ խաղահրապարակի բացման արարողությունը:

Ծրագիրը կյանքի է կոչվել «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ։ Խաղահրապարակի տեղադրման ծրագրին աջակցել է նաև Դիլիջանի համայնքապետարանը՝ ծրագրի ընդհանուր արժեքի 10 %-ի չափով, որը վճարվել է համայնքային բյուջեից:

Մանկապարտեզի սաները օրվա խորհրդին համահունչ և խաղահրապարակի բացմանն ընդառաջ պատրաստել էին գեղեցիկ միջոցառում:

«Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է ՀՀ և Արցախի մանկապարտեզների կահավորմամբ,նախակրթարանի առողջ սննդի ապահովմամբ և խաղահրապարակների կառուցմամաբ: Նմանատիպ խաղահրապարակներ կառուցվել են նաև Տավուշի մարզի մի շարք այլ համայնքներում: