Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս տեղ-տեղ բուք է. ճանապարհները Հայաստանում

ճանապարհները Հայաստանում

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Ստեփանավանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում․ Դիլիջանի թունելի մոտ տեղ-տեղ բուք է։

Սպիտակից դեպի Ծիլքար ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ անցանելի։

Արթիկի, Սիսիանի, Կապանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում և Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ