Դիլիջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները կբանավիճեն ՏավուշTV-ի ուղիղ եթերում

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ին, ՏավուշTV-ի ուղիղ եթերում տեղի կունենա Դիլիջան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը։

Բանավեճին կմասնակցեն՝

  • Վարդան Ավագյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից,
  • Նունե Սանթրոսյանը՝ «Հանրապետություն» կուսակցությունից,
  • Դավիթ Սարգսյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Բանավեճի ընթացքում թեկնածուները կներկայացնեն Դիլիջանի զարգացման իրենց պատկերացումները, կխոսեն համայնքի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման առաջարկվող տարբերակների մասին։

Հեռուստադիտողները ևս կարող են մասնակցել քննարկմանը՝ թեկնածուներին ուղղված հարցերն ուղարկելով info@tavushmedia.am էլեկտրոնային հասցեին կամ գրելով մեկնաբանություններում։

Բանավեճի ուղիղ եթերին հնարավոր կլինի հետևել ՏավուշTV-ի հեռուստաեթերում, Facebook-ի և YouTube-ի էջերում, ինչպես նաև լրատվամիջոցի կայքում։

Ուղիղ եթեր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 20:00-ին։