Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

ԹԱՐՄԱՑՈւՄ. | ԺԱՄԸ 16:45
Ավարտվել են Դիլիջանի թունելի երթևեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։
Ժամը 18:00-ից թունելը բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն:
Դիլիջանի թունելում ընթացող միջին նորոգման աշխատանքները շարունակվում են: Թունելն այս պահին (23.08.2025, ժամը 15:00) շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 08։00-ը Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժամը 00.00-ից մինչև 06։00։