Դիլիջանում անցկացվեց սեղանի թենիսի առաջնությունը
«Սեղանի թենիս» սպորտաձևով սիրողական մարզվող մի խումբ թենիսիստներ հունիսի 1-2-ին հավաքվել էին մեկ սեղանի շուրջ՝ Թեղուտի միջնակարգ դպրոցում մասնակցելու սեղանի թենիսի անհատական մրցաշարին։ Առաջնությանը մասնակցում էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերից։
Մրցաշարը հնարավորություն է տալիս ոչ միայն զբաղվել սիրելի սպորտաձևով, այլ նաև ծանոթությունների ամուր ցանց ստեղծելու հիմք է Տավուշի մարզի համայնքների գաղափարակից պատանիների ու մեծահասակների միջև։
Մրցաշարի ընթացքում հաղթող և լավագույն խաղ ցուցադրած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով ու մեդալներով։
Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ
Ֆ. Սարգսյանը Տավուշի մարզը ընդգրկեց ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի կազմի մեջ։
Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արտակ Աղաջանյանը։