Դիլիջանում ձյուն է տեղում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:30-ից Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Dilijan 20.11.2023