Նոր հնարավորություններ մարզային բիզնեսների համար․ Դիլիջանում կանցկացվի երկօրյա միջոցառում

Հայաստանի ներդրումային խորհուրդը մարզերում բիզնեսով զբաղվող ընկերություններին հրավիրում է մասնակցելու «Նոր հնարավորություններ մարզային բիզնեսների համար. Ֆինանսավորում, աջակցության ծրագրեր և նորարար թվային գործիքներ» երկօրյա մարզային միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 11-12-ին, Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս» հյուրանոցում։
Մասնակցությունն անվճար է, երկօրյա միջոցառման գիշերակացի և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է մարզային բիզնեսին հետաքրքրող բոլոր առանցքային թեմաները` աջացկության ծրագրերից մինչև բիզնես գործընթացների ավտոմատացում, միգրանտ աշխատուժի ներգրավման հնարավորություններ և այլընտրանքային ֆինանսավորման գործիքներ: Մասնակցելով` դուք կունենաք բացառիկ հնարավորություն ծանոթանալու օրենսդրական բարեփոխումներին, աջակցության ծրագրերին և դրանցից օգտվելու ընթացակարգերին, ինչպես նաև տեղեկանալու գործատուների համար միգրանտ աշխատուժի ներգրավման հնարավորությունների և ռիսկերի մասին:
Մասնավորապես, կներկայացվեն`
- Ապրանքների և արտադրական պրոցեսների սերտիֆիկացման աջակցության ծրագրեր,
- 0-4% վարկեր փոքր և միջին ձեռնարկությունների համար,
- Ինչպես մի քանի րոպեում լրացնել դիմում և ստանալ պետությունից յուրաքանչյուր աշխատողի մասով մինչև 500,000 դրամ, եթե աշխատանքի եք վերցրել անփորձ կամ Արցախից բռնի տեղահանված անձ,
- Բիզնեսից կրթական հաստատություններին նվիրատվությունների մասով հարկային նոր արտոնություններ,
- E-commerce-ում աշխատելու պարագայում ԱԱՀ 0% կիրառման նոր փոփոխության ներկայացում,
- Ապրանքների վերադարձի նոր կարգավորումներ,
- Միգրանտ աշխատուժի ներգրավումը Հայաստանում` հնարավորություններ և ռիսկեր գործատուների համար։
Միջոցառման երկրորդ հատվածում կլինի հնարավորություն մասնակցելու արհեստական բանականության (AI) գործիքների ներկայացմանը, ինչպես նաև ձեռք բերելու օնլայն վաճառքի նոր հմտություններ, որոնք կներկայացվեն ոլորտի առաջատար մասնագետների կողմից։ Դասընթացները կվարեն reArmenia ակադեմիայի և SSB Academy ակադեմիայի փորձառու մասնագետները։
Հատուկ մարզային բիզնեսների համար մասնագետները մշակել են դասընթացներ՝ բիզնեսի ավտոմատացման նորարար լուծումների, վաճառքի նոր հմտությունների և այլընտրանքային ֆինանսավորման միջոցների մասին։
Հանդիպմանը մասնակցելու համար պարտադիր է նախապես գրանցվել։
Գրանցման հղումը՝ այստեղ։
Գրանցման վերջնաժամկետ — Մարտի 24, ժամը 12:00
Ձեր մասնակցությունը կհաստատվի պատասխան նամակով։
Կարևոր է իմանալ.
- Քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի գրանցման հերթականության սկզբունքով (first come, first served)։
- Գիշերակացի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչը, մասնակիցը գրանցվելով պարտավորություն է ստանձնում մասնակցել երկօրյա դասընթացի ամբողջ ծրագրին։ Մասնակցության հաստատումից հետո միջոցառմանը չներկայանալը կարող է հանգեցնել Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից կազմակերպվող հետագա միջոցառումներին մասնակցելու հնարավորության սահմանափակման։
Միջոցառման օրակարգը և լրացուցիչ մանրամասները՝ այստեղ։