Դիլիջանում կայացել է Արվեստների և արհեստների 9-րդ փառատոնը

«Յուրաքանչյուր տաղավար իր բնավորությունն ունի, իր գույնը, իր հոտը․․․»։
Սեպտեմբերի 25-ին Դիլիջանում կայացել է Արվեստների և արհեստների ամենամյա 9-րդ փառատոնը։ Դիլիջանի քաղաքային զբոսայգին 9-րդ անգամ հյուրընկալել է ՀՀ բոլոր մարզերից և Արցախից իրենց համայնքները ներկայացնելու եկած մասնակիցներին։


Արվեստների և արհեստների համահայկական ավանդական 9-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցել է նաև Բերդի համայնքային մշակույթի տունը՝ ներկայացնելով սաների աշխատանքները։