Դիլիջանում ճոպանուղի կկառուցվի զբոսաշրջային վայրերի բարեկարգման ծրագրի շրջանակներում

Հայաստանի և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև կստորագրվի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի վարկային համաձայնագիրը. կառավարությունը հավանություն տվեց նախագծին։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի զբոսաշրջային 20 ուղղություններից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս և Եղեգիս քաղաքներում։

Յուրաքանչյուր կլաստերի բարեկարգումը կներառի տեղական առանձնահատկություններ. օրինակ, Ջերմուկում՝ բնության պահպանության միջոցառումներ, Դվինում՝ հուշարձանների վերականգնում, Գյումրիում՝ ավանդական արհեստների զարգացում և այլն: Զարգանալու են նաև ենթակառուցվածքները, այդ թվում՝ կառուցվելու է Դիլիջանի ճոպանուղին, ինչպես նաև իրականացվելու է զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների վերապատրաստում։

Ծրագրի ընդհանուր արժեքը 120 մլն 500 հազար եվրո է, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է։

Դիլիջանում կկառուցվի ճոպանուղին Դիլիջանի կենտրոնը կապելով Թախտա թաղամասի հետ։

Ծրագիրը կշարունակվի մինչև 2030 թվականի ավարտը: