Դիլիջանում տրվել է Labs for Change ծրագրի և Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկը
Ապրիլի 19- ին Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակում տեղի է ունեցել «Labs for Change – կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի և Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Ծրագիրը կյանքի է կոչվել «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի, «Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի և Դիլիջանում գործող՝ Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակի համագործակցության շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ։
Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ով նշեց. «Կայուն և ներառական տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է օգտագործի իր կին քաղաքացիների հմտություններն ու փորձը։
Բացման ելույթի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության վարչության պետ Լիլիթ Հակոբյանը:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են Ծրագրի նպատակները, խնդիրները և համագործակցության ուղիները, ինչպես նաև ստեղծարար կենտրոնների տեսլականը, առաքելությունն ու միասնական բրենդը։ Կազմակերպվեց նաև ձեռագործության աշխատարան, որի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան պատրաստելու ձեռագործ նվերներ: