Դիմակայունության բարձրացմանը միտված աշխատաժողով Տավուշի մարզում

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանում՝ ուղղված աղետների ժամանակ բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը: Ներքին գործերի նախարարության «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողովը մարտի 12-ին անցկացվեց Տավուշի մարզում։

Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները զեկուցելով աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ներկայացրին նաև այն աշխատանքները, որոնք ուղղված են համայնքների և պետության դիմակայունության ամրապնդմանը: Ելնելով Տավուշի մարզի աշխարհագրական դիրքից ու մարզում սողանքավտանգ տարածքների առկայությունից, զեկույցների առանցքում սողանքներն էին․ Տավուշի մարզին պատուհասել ու սպառնում են վտանգաշատ բազմաթիվ սողանքներ, մասնավորապես Հովքի, Հաղարծնի, Վազաշենի, Գետահովիտի, Աչաջրի և Դիլիջանի տարածքներում գտնվող։

Աշխատաժողովին ներկայացվեցին նաև Ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման մեխանիզմները։ Աղետներն ու կենցաղային արտակարգ իրավիճակները գալիս են ստուգելու մարդու պատրաստվածության աստիճանը, և եթե այդ աստիճանը բավարար չէ, հետևանքները կարող են լինել անդառնալի: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մարդը, ողջ հասարակությունն իր կառավարման մարմիններով հանդերձ գիտակցի անսպասելիին պատրաստ լինելու կարևորությունը: Իսկ պատրաստվածության առաջին և անհրաժեշտ պայմանը իրազեկումն է, որովհետև՝ «ով իրազեկված է, նա պաշտպանված է»: