Դրամաշնորհային մրցույթ՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի իրականացման նպատակով
Մրցույթին կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող, սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։
Ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։ Միջոցառումն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման ապահովմանը․ նախատեսվում է աջակցություն տրամադրել 3500 շահառուի։
Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 12-ը ներառյալ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3AVKIEJ կամ ծանոթանալ հրավերի փաթեթին սեղմելով հղմանը։
Մրցույթին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։