Նոր հնարավորություններ երիտասարդների համար․ ձևավորվում է Տավուշ Մեդիայի կամավորական ցանցը

Ձևավորվում է Տավուշ Մեդիայի կամավորական ցանցը

Տավուշ Մեդիան կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու նրանց ակտիվ մասնակցությունը մեդիա ոլորտում։ Հեռուստաընկերության գործունեության տարբեր ուղղություններում երիտասարդների գաղափարներն ու ստեղծագործական ներուժը նոր հնարավորություններ են ստեղծում՝ միասին նոր բովանդակություն ստեղծելու և զարգացնելու համար։

Օգոստոսի 18-ին Տավուշ Մեդիայի ստուդիայում տեղի ունեցավ առաջին հանդիպումը երիտասարդների հետ, ովքեր այսուհետ, իրենց հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում, հնարավորություն կունենան ներգրավվելու հեռուստաընկերության աշխատանքներում։

Հանդիպմանն ողջույնի խոսքով հանդես եկավ Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ Իր խոսքում նա ընդգծեց երիտասարդության կարևոր դերակատարությունը հեռուստատեսության բազմավեկտոր աշխատանքներում՝ նշելով, որ երիտասարդների մասնակցությունն ու նոր գաղափարները կարող են էապես նպաստել մեդիայի զարգացմանն ու նոր բովանդակության ստեղծմանը։

Հանդիպման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց կարծիքներով, առաջարկներով ու պատկերացումներով՝ ներկայացնելով, թե ինչ ձևաչափերով են պատկերացնում իրենց ներգրավվածությունը Տավուշ Մեդիայի աշխատանքներում։

Հանդիպումը նաև կամավորական ցանցի ձևավորման առաջին քայլն էր։ Առաջիկայում երիտասարդներին կտեսնեք Տավուշ Մեդիայի ստեղծագործական և մեդիա նախագծերում։

Եթե ցանկանում եք կամավորագրվել Տավուշ Մեդիայում, սովորել մեդիա ոլորտում, ձեռք բերել նոր հմտություններ և մասնակցել հետաքրքիր նախագծերի, լրացրեք հայտադիմումը։

Տավուշ Մեդիան սպասում է ձեզ։