Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս

Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործներն առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։
Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են Ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից
- Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց
- Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց
- Օգտվեք VPN ծառայություններից
- Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները
- Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը
- Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:
Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով։