Էլեկտրաէներգիայի պլանային անջատում` Տավուշի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի Տավուշի մարզի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 10:00-12:00 Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Ժամը 11:00-14:00 Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Ժամը 15:00-17:00 Բերքաբեր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: