Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Տավուշի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի Տավուշի մարզի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 10:00-14:00 Գոշ, Աղավնավանք և Խաչարձան գյուղեր:
Ժամը 10:00-15:00 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոցը մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: