Էմիրությունների դեսպանությունը գառան միս է բաժանել կարիքավոր ընտանիքներին

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը շարունակում է Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) կապակցությամբ գառան միս տրամադրել ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին։

Բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպության հովանու ներքո, ՀՀ Տավուշի մարզի 70 անապահով ընտանիքի բաժանվել է մատաղի միս: