«Էներգաարդյունավետ  լուծումներ»   խորագրով կանաչ  տեխնոլոգիաների ցուցահանդես

Հայտարարություն

«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում միջոցառում» GIZ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Կոմպասս» ՀԿ-ն կազմակերպում է «Էներգաարդյունավետ լուծումներ» թեմայով ցուցահանդես։

Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա արտադրանքները, ծառայությունները, նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, որոնք նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքային կյանքի որակի բարելավմանը։

Ցուցահանդեսին կմասնակցեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կայուն էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, իրենց ապրանքներն ու ծառայությունները կներկայացնեն էներգաարդյունավետության, էներգախնայողության, ջերմամեկուսացման ու համանման ոլորտների արտադրող և ներմուծող ընկերություններ։

Ցուցահանդեսի ընթացքում դուք կարող եք՝

Ծանոթանալ ոլորտի առաջատար ընկերությունների նորարարական տեխնոլոգիաներին ու առաջարկվող արտադրանքներին, ծառայություններին։
Ստանալ խորհրդատվություն ոլորտի լավագույն մասնագետներից։
Հանդիպել գաղափարակից մարդկանց և համայնքի ներկայացուցիչների։
Մասնակցել կարճ տեսահոլովակների մրցույթի ամփոփմանը և մրցանակաբաշխությանը ։

Միջոցառումը տեղի կունենա․

Դեկտեմբերի 23-ին
Ժամը 12։00-16:00
Իջևան, Անկախության 1/46 ՝ «Վերնատուն» պատկերասրահ

  • Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը՝ լրացնելով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfRyXZRAfQSbdnaYWxs0TkE3LQQxBzcyI_MRtEEzLZqPhijqA/viewform?usp=header հղումը  մինչև սթ դեկտեմբերի 20-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝ compassgyumri@gmail.com   էլ. հասցեով։

Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում որպես ԷԿՈսերվ Հայաստան ծրագրի մաս: Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: