Էներգաարդյունավետության ծրագրեր Իջևան համայնքում. նախատեսվում են աշխատանքներ մի շարք շենքերում

Էներգաարդյունավետության ծրագրեր Իջևան համայնքում

2025 թվականի ընթացքում Իջևան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերում կկատարվեն էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի նպատակն է բարելավել շենքերի ջերմամեկուսացման համակարգերը, նվազեցնել էներգիայի սպառումը և ստեղծել ավելի հարմարավետ բնակելի պայմաններ։

Աշխատանքները նախատեսվում են իրականացնել հետևյալ հասցեներում՝

  • ք. Իջևան, Բլբուլյան 86
  • ք. Իջևան, Մետաղագործների 1, 8, 9, 10
  • ք. Իջևան, Երիտասարդական 14
  • ք. Իջևան, Սպանդարյան 1
  • գ. Այգեհովիտ, 45 փողոց, 1 փակուղի, 1 շենք

Ծրագրի իրականացման արդյունքում շենքերը կստանան ավելի արդիական և արդյունավետ ջերմամեկուսացում, ինչը կբերի կոմունալ ծախսերի կրճատման և էներգիայի պահպանման։