EU4IMPACT ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում

Ուրախ ենք տեղեկացնել, որ EU4IMPACT-ը (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում ծրագրին մասնակցության համար:

Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը:

Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը https://shorturl.at/mvTY9

Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք.

– Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։

– Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով

Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել.

  1. այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  2. այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  3. Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր էջում տեղադրված տեղեկատվական թերթիկից: