Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը Տավուշի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200.000 պտղատու ծառերի տնկիներ
Վերջերս Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են իրենց կողմից հիմնադրած Լուսաձորի ֆերմա (Տավուշի մարզ):
Այստեղ գործող պանրի գործարանում աշխատում է շուրջ 30 հոգի, իսկ ֆերմայի բարիքներից օգտվում է ավելի քան 8000 ընտանիք:
Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են պանրի պատրաստման գործընթացին, ծանոթացել են ռուսական շուկայում հաջողությամբ իրացվող արտադրատեսակներին, այցելել են ջերմոցներ և պտղատու այգիներ, ինչպես նաև քննարկումներ ունեցել գյուղատնտեսների հետ։
Նշենք, որ Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համատեղ գործունեության ընթացքում Տավուշի մարզի 17 գյուղերի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200.000 պտղատու ծառերի տնկիներ: