Ֆուտբոլային հուշամրցաշար` ի հիշատակ Շիրակ Գասպարյանի և Աշոտ Վարդապետյանի

Հուլիսի 29-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մարզադաշտում անցկացվեց հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված աչաջրեցի զինծառայողներ Շիրակ Գասպարյանի և Աշոտ Վարդապետյանի հիշատակին։
Շիրակ Գասպարյանն ու Աշոտ Վարդապետյանը պատանեկան տարիներին հանդես են եկել «Աչաջուր–99» ֆուտբոլային թիմում։ Նրանց հիշատակին կազմակերպված մրցաշարը համախմբել էր համայնքի ֆուտբոլասերներին և մարզիկներին, այն արդեն ամենամյա բնույթ է ստանում։
Հուշամրցաշարի շրջանակում կայացավ ֆուտբոլային հանդիպում «Աչաջուր–99» և «Աչաջուր վետերաններ» թիմերի միջև։ Լարված և դիտարժան խաղն ավարտվեց 5։1 հաշվով՝ «Աչաջուր–99» թիմի հաղթանակով։
Մրցաշարը ևս մեկ առիթ էր՝ հիշելու հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը նվիրաբերած աչաջրեցի տղաներին և պահպանելու նրանց անունն ու հիշատակը համայնքում։
Կարդացեք և դիտեք նաև՝

