Գազամատակարարման պլանային անջատում Տավուշի մարզում

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում հունիսի 24-25-ը նախատեսվում են գազամատակարարման պլանային դադարեցումներ։

Պլանային աշխատանքների իրականացման նպատակով հունիսի 24-ին՝ ժամը 09:00-ից, մինչև հունիսի 25-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Նոյեմբերյան քաղաքի, ինչպես նաև Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան և Արճիս բնակավայրերի բաժանորդների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կդադարեցվի նաև Բագրատաշենի մաքսատանը և նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպություններում։