Գետահովիտի բարձունքին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնը
Հոգևոր-վերականողական կենտրոն քաղցկեղ ունեցող երեխանների համար․ հոկտեմբերի 14-ին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնի շենքը։ Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձրադիր հատվածում։
Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիոթերապիայից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։
Վերականգնողական կենտրոնը կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։
Կենտրոնի բացմանն Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիոսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ կատարվեց կենտրոնի տնօրհնյաց կարգը։ Սրբազանն իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկաներին, կառույցի շինարարներին, բարերարներին։ Կարո Առաքելյանին, ով վերականգողական կենտրոնի կառուցման բարերարներից է, շնորհվեց Տավուշի թեմի բարձրագույն՝ «Տավշո Խաչ. ՏաՀույս» շքանշանը։
Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձունքին, որտեղ Խորհրդային տարիներին գործել է առողջարան, Հայաստանի վերանկախացումից հետո տարածքը վերածվել է զորամասի, իսկ վերջին տարիներին տարածքը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն։ Վերականգնողական կենտրոնի կառուցմամբ սկսում է Տավուշի թեմի հաջորդ աշխատանքները. շուտով սկսվելու է զինվորականների վերականգնողական կենտրոնի կառուցումը, ընթացքի մեջ է նաև ճամբարի կառուցումը։