Նոր հարթակ՝ երիտասարդներին տրվող հնարավորությունների մասին․ գործարկվել է Shape your future կայքէջը

Եվրոպական միությունը գործարկել է նոր կայքէջ, որտեղ ներկայացված են երիտասարդներին տրվող հնարավորությունները, աջակցության ու ոգեշնչման նախագծերը։

Կայքէջը երիտասարդների համար առկա հնարավորությունների, հմտությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանում «Էրազմուս+»-ի մասին ավելին իմանալու համար է նախատեսված։ Երիտասարդները կարող են նաև մուտք գործել կայքի հնարավորությունների էջ՝ միջազգային փոխանակումների, թափուր աշխատատեղերի, դասընթացների, դրամաշնորհների և այլ նորությունների մասին ամենաթարմ տեղեկությունները ստանալու համար։

Կայքը՝  https://euneighbourseast.eu/hy/shapeyourfuture/