Գոշի դպրոցի աշակերտները ծանոթացան հեռուստատեսային աշխատանքին Տավուշ Մեդիայի ստուդիայում

Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտները ցանկություն էին հայտնել այցելել Տավուշ Մեդիայի ստուդիա, և ապրիլի 28-ին դպրոցի 10-րդ դասարանցիները՝ իրենց ուսուցիչների հետ գտնվում էին մեր ստուդիայում։

Հանդիպման ընթացքում մենք նրանց ծանոթացել ենք հեռուստատեսային աշխատանքի բոլոր կողմերին՝ սկսած մեր հիմնադրման պատմությունից մինչև հեռուստատեսային աշխատանքի հետաքրքիր դրվագներ։ Պատմել ենք, թե ինչպես է աշխատում հեռուստաընկերությունը, ինչպիսի պատասխանատվություն և ակնկալիքներ կան սահմանամերձ մեդիայի առջև։