Գութանից մինչև սուր․ ազգային պարի ոգին Իջևանում

Իջևանի Քանդակների այգում կրկին մշակութային տրամադրություն էր։ Հերթական գրական-գեղարվեստական միջոցառումն այս անգամ նախաձեռնել էին Իջևանի թիվ մեկ հիմնական դպրոցի աշակերտները՝ հանդես գալով «Գութանից մինչև սուր․ հայկական պարերի ոգին» ծրագրով։

Դպրոցականները քաղաքի բնակիչներին ներկայացրին հայկական ավանդական պարերի ու երգերի բեմականացված կատարումները։  Միջոցառման նպատակը նոր սերդին առավել մոտեցնելն էր ազգային պարարվեստին ու երգարվեստին, ինչպես նաև հանրությանը հիշեցնել հայկական մշակութային ժառանգության կարևորության մասին։

Միջոցառման մասնակից երեխաները պատրաստվել են մեծ ոգևորությամբ։ Նրանց համար ազգային պարերն ու երգերը պատմություն են, ուժ ու ինքնություն, որը պետք է ճանաչել ու պահպանել։

Մշակույթը կենդանի է, երբ այն ապրում է հատկապես երիտասարդների միջոցով։ Իսկ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս, որ ազգային երգն ու պարը դուրս գան դասասենյակներից ու բեմ բարձրանան հենց հանրության առաջ՝ մեկ անգամ ևս ընդգծելով հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։

Կարդացեք նաև՝