Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հնարավորություն Տավուշի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գենդերային հավասարության պորտֆելը` Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Հրավիրվում են դիմելու ներքոնշյալ արժեշղթաների մասնակիցները.

• Այգեգործություն, պտղաբուծություն,
• Բանջարաբոստանային կուլտուրաների, ոչ ավանդական, բարձրարժեք բույսերի մշակություն,
• Հացահատիկագործություն,
• Հատիկաընդեղենի մշակություն,
• Կարտոֆիլագործություն,
• Հատապտուղների մշակություն,
• Խաղողագործություն և գինեգործություն,
• Հավաքչարարությունից անցում դեպի մշակովի գյուղատնտեսության։

Ծրագիրը աջակցություն կտրամադրի Հայաստանի երեք մարզերում գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված երեք կին ձեռնարկատերերի՝ բարելավելու արժեշղթաների թույլ օղակները՝ խթանելով շղթաների օղակների միջև համագործակցությունը: Թիրախային մարզերն են Տավուշը, Լոռին և Վայոց Ձորը։ Դրամաշնորհի կարևոր պայմաններից մեկն այն է, որ ընտրված ծրագիրը աջակցի և նպաստի արժեշղթայում գործող այլ կանանց գործունեությանը։

Մրցույթի մասին մանրամասները և դիմումների ամբողջական փաթեթը զետեղված են հետևյալ
հղումով` https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=98557

Խնդրում ենք դիմումի փաթեթն ուղարկել genderequality.portfolio.am@undp.org էլ․ հասցեով մինչև սույն թվականի մարտի 20-ը, ժամը 17.00-ն։ Դիմումի և հայտարարության լեզուն հայերենն է։