Հաղարծին գյուղական բնակավայրում մեկնարկվել է փողոցների հիմնանորոգման նախագիծ
ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Հաղարծին գյուղական բնակավայրում մեկնարկել է բնակավայրի 2-րդ, 7-րդ և 10-րդ փողոցների հիմնանորոգման նախագիծը:
Վերականգնվող տեղամասի ընդհանուր երկարությունը 1,5 կմ է: Նախատեսվում է տուֆապատել ճանապարհը: Այս պահին իրականացվում են հողահարթեցման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն սալարկման աշխատանքները:
Աշխատանքները կավարտվեն մինչև 2023 թվականի նոյեմբերը: