Այսօր ՀՀ Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է:
«Եթե մի բան կա, որ ես ամբողջ հոգիով կը փափագեի ունենալ` մի պետություն, որ աշխարհի ամբողջ հայության համար դառնար մի մագնիս. մի ձգողական ուժ. ամբողջ հայության համար մի ուժ, որ դեպի հայրենիք ձգեր դարերի ընթացքին կուտակված այն ուժը, եռանդը, միտքը, երազը: Իր շուրջը հավաքեր հայրենի հողի վրա. այն ատեն մենք պիտի ունենայինք գեղեցիկ, առողջ, ուժեղ եւ ուրախ երկիր մը` մեր հայրենիքը, ուր ոչ միայն հայերը երջանիկ պիտի ապրեին, այլ օտարներն ալ պիտի ձգտեին դեպի մեր գեղեցիկ երկիրը` ուրախանալու, սորվելու եւ օգտվելու»: