Համայնքային հիմնախնդիրները ներկայացնող ֆոտոցուցահանդեսի բացումը Իջևանում

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ–ն «Քո ձայնը կարևոր է» ծրագրի շրջանականերում հայտարարել էր ֆոտոմրցույթ Իջևան համայնքում բնակվող 14–35 տարեկան քաղաքացիների համար: Լուսանկանրերն իրենց մեջ պետք է ներառեին համայնքային խնդիրներ:

Մարտի 7-ին կայացավ համայնքային հիմնախնդիրներ ներկայացնող ֆոտոցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսում տեղ էին գտել Իջևան համայնքի տարբեր հիմնախնդիրներ ներկայացնող աշխատանքներ, ինչը համայնքի հին խնդիրների մասին նորովի խոսելու, դրանց լուծմանն ուղղված քննարկումների այլընտրանքային հարթակ ձևավորելու նախաձեռնություն էր:

Ցուցահանդեսի բացմանը հյուրերը մտքեր փոխանակեցին համայնքային խնդիրների առաջնահերթությունների, դրանց լուծման գործում քաղաքացիական պատասխանատվության կարևորության և համայնքային իշխանության անելիքների վերաբերյալ:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 22-ը: Հասցեն՝ ք. Իջևան, Մելիքբեկյան փ. 4/1: