Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն և բուք

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ առատ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։