Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

Եղանակի տեսություն

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։

Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում:

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»