Հանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով Հանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

https://www.facebook.com/watch/?v=457204036048859&rdid=GU4E2LQyOO0GDsak

 

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում,

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: