Հանրային քննարկում Դիլիջանում
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ հուլիսի 28-ին տեղի ունեցավ հանրային քննարկում «Հնարավո՞ր է ժողովրդավարությունն առանց պոպուլիզմի» թեմայով։ Քննարկումը իրականացվեց Կովկասի ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Հանրային քննարկման նպատակը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պոպուլիզմի հասկացության, ժողովրդավարության պայմաններում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում պոպուլիզմի կիրառման դեպքերի, պատճառների և հետևանքների վերաբերյալ քննարկում կատարելն էր։
Բանախոսներն էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Կովկասի ինստիտուտի փորձագետ Գոռ Պետրոսյանը:
Անդրադառնալով պոպուլիզմի հիմնական բովանդակությանը, Գոռ Պետրոսյանը ներկայացրեց դրա ծագման պատճառներն ու բացասական ու դրական հետևանքները։
Շարունակելով քննարկումը Դանիել Իոաննիսյանը խոսեց կառավարման համակարգում պոպուլիզմի դրսևորումների, ժողովրդավարական երկրներում իշխանության ինստիտուտների անկախության կարևորության մասին։
Քննարկումն իրականացվում էր «Պատվաստում ընդդեմ անազատ ժողովրդավարության և պոպուլիզմի» ծրագրի շրջանակներում, որն իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ Գերմանական Մարշալ հիմնադրամի «Սևծովյան վստահություն» նախագծի աջակցությամբ: