Հանրային քննարկում Իջևանում փետրվարի 3-ին

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում` միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում փետրվարի 3-ին՝ 13:30-ին Իջևանի պատկերասրահում քննարկման նախաձեռնողները հրավիրում են իրականացնել հանրային քննարկում Տավուշի մարզի տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ, ՔՀԿ, բիզնես ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ, որի նպատակն է ՄԱԿ-ի 1325 բանաձևի Գործողությունների ազգային 2022-2024թթ․ ծրագրի մարզային տարբերակի մշակումը՝ խթանելու համար տեղական համայնքներում ԿԽԱ օրակարգի իրականացումը։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգի հանրայնացմանը նաև մարզային մակարդակում՝ ՄԱԿ-ի 1325 բանաձևի Գործողությունների ազգային 2022-2024թթ․ ծրագրի տեղայնացման միջոցով։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու հանրային քննարկմանը