Հարգանքի և հիշողության անկյուն Իջևանում

«Մայր Հայաստան» հուշահամալիրը Իջևանի և համայնքի հյուրերի սիրված ու այցելվող վայրերից մեկն է, ձևավորված գեղեցիկ ավանդույթ կա՝ երկար տարիներ նորապսակները, դպրոցի շրջանավարտները կյանքի իրենց կարևոր օրերում այցելել են այստեղ։ Հուշահամալիրի տարածքում կառուցվել է նոր պուրակ՝ ի հիշատակ համայնքի այն բնակիչների, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի։

Համայնքի ցանկությունն է, որ այս տարածքը լինի մի վայր, որտեղ մարդիկ կարող են գալ, հիշել, հարգանքի տուրք մատուցել, և մեր պարտքն է արժանապատվորեն ներկայացնել այն արժեքները, որոնց համար մեր հայրենակիցները կանգնել են հայրենիքի պաշտպանության առաջնագծում։

Հայրենասիրական միջոցառումից հետո զոհված տղաների ընտանիքների մասնակցությամբ անցկացվեց ծառատունկ, Յուրաքանչյուր տնկված ծառ խորհրդանշում էր հարգանքն ու հիշողությունը՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքին։

Պուրակում փորագրված է Իջևան համայնքից այն տղաների անունները, ովքեր կռվել են հայրենիքի պաշտպանության առաջնագծում։ Հավերժ փառք հայրենիքի նվիրյակներին։