Հարկադիր քարաթափման աշխատանքներ Մովսես գյուղում

ՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։
Անհրաժեշտությունից ելնելով, ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Հ-64 Նորաշեն-Մովսես ավտոճանապարհի՝ Մովսես բնակավայրի մուտքի հատվածում(ցուցանակից 300 մ դեպի բնակավայր), Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվել են հարկադիր քարաթափումներ:

