Հավերժ փառք և խոնարհում. խաչքարի բացում՝ խաշթառակցի հերոսների հիշատակին

«Այս տեղը մեզ համար սրբավայր է…»

Նոյեմբերի 6-ին Խաշթառակ համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված խաշթառակցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է զոհված խաշթառակցիների կյանքն ու մարտական ուղին: