Հայաստանի անկախ պետականությունը 33 տարեկան է
Սեպտեմբերի 21-ին Իջևանում անցկացվել է քայլերթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին։ Քաղաքացիների հետ միասին միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ և հոգևորականներ։
Քայլերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց պետականության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հիշելով անկախության ձեռքբերման արժեքն ու հայ ժողովրդի անցած ուղին, քայլերթի մասնակից քաղաքացիներն ընդգծում են՝ անկախության ամրապնդումը շարունակում է մնալ առաջնային նպատակ՝ այսօրվա և գալիք սերունդների համար։
Լուսանկարները` Տավուշի մարզպետի աշխատակազմի էջից: