Հայաստանի մանկավարժական համալսարանի և Տավուշի մարզի 4 ավագ դպրոցների միջև կնքվել է համագործակցության պայմանագի
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Տավուշի մարզի 4 ավագ դպրոցների միջև դեկտեմբերի 12-ին կնքվել է համագործակցության պայմանագիր։
Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հանրակրթության ոլորտի կրեդիտային համակարգի շրջանակներում կրեդիտների ճանաչման մասին փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն ու Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի և Դիլիջանի ավագ դպրոցների տնօրենները։ Այս մասին հայտնում է ՀՊՄՀ-ից։
Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի միջև զարգացնել կրթական միասնական միջավայր, առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից այլ կրթական համակարգ, միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և բուհերում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև խթանել համադրելիությունը։
«Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգ»-ի համաձայն՝ պայմանագիրը հնարավորություն կտա նաև ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնել ՀՀ գործող կրթական օրենսդրության միջազգային կրթական չափանիշներին, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը։
Գործընթացը համակարգում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամը։
Պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը կարևորեց ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունն ու հայաստանյան մի շարք բուհերի մասնակցությունը՝ կրեդիտները փոխճանաչելի և փոխանցելի դարձնելու գործընթացին։ ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտորը կարծում է, որ վաղուց ժամանակն է կարգավորել դաշտը․ կրեդիտների ներդրումը հնարավորություն կտա խուսափել նույնաբովանդակ, ոչ էական տարբերություններով առարկաների կրկնությունից՝ հանրակրթական ուսումնական հաստատության կողմից բուհին փոխանցած կրեդիտների շնորհիվ։