«ՀայԲույս» 2023 ամենամյա փառատոնը Ենոքավանում
46 մետրանոց բրդուճ. 9–րդ անգամ ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերում կրկին միավորել էր Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Ամենամյա փառատոնի նպատակն էր ներկայացնել և ժողովրդականացնել Հայաստանի հարուստ բուսական աշխարհը որպես կարևորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը՝ Հայաստանում աճող բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ։
Փառատոնի մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները՝ ներկայացնելով մարդկանց հայտնի և անհայտ բուսերի կարևորության մասին: Փառատոնի ընթացքում միաժամանակ անցկացվեցին տարբեր ժամանցային ծրագրեր՝ մեծերի և փոքրերի համար։ Մասնակիցները ծանոթացան բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորեցին տարբերակել բնական ու կեղծ բույսերը։ Չնայած օրվա առաջին մասի եղանակային պայմաններին, Տավուշի մշուշը և անձրևը չխանգարեց հյուրերին ունենալ հագեցած ու տպավորիչ օր:
Ողջ օրն ուղեցկվեց ազգային երգ ու պարով, ավանդական խաղերով: Դե իսկ վերջում բոլոր հյուրերը մասնակցեցին ամենախոշոր խաղաղ բրդուճի պատրաստմանը՝ լավաշից, հայկական խոտաբույսերից և Հայաստանում արտադրված պանիրներից։