Հայկական Կարմիր Խաչի ընկերություն Տավուշի մ/ճ ՀԿ

Կոնտակտներ

ք․ Իջևան, փողոց Բլբուլյան 94

Ընդունարան՝+37426342080

Էլ. փոստ – tavushrb@redcross.am

Նախագահ- Շամիր Օրդինյան

Կառույցի առաքելությունն` նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ: Նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են ազգաբնակչության խոցելիության պատճառ դառնալ: Ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Կազմակերպության հիմնական նպատակն է`կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները` անկախ ազգությունից, ռասսայական, սեռային, դասակարգային պատկանելությունից, կրոնական և քաղաքական հայացքներից:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

Տավուշի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է

  • միայնակ, առավել խոցելի տարեցներին
  • երեխաներին ու երիտասարդներին
  • խոցելի համայնքների բնակչությանը
  • անապահով ընտանիքներին
  • տուբերկուլյոզով հիվանդներին
  • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներ
  • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին
  • Սննդի աջակցություն միայնակ տարեցներին
  • Սոցիալ – հոգեբանական աջակցություն Ղարաբաղյան հակամարտության 1992-1994թթ․ սրացման հետևանքով անհայտ կորածների ընտանիքներին անհայտ կորածների ընտանիքներին
  • Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին
  • Մարդասիրական արժեքների տարածում
  • Աղետների կառավարում և արձագանքում
  • Պաշտպանություն
  • Դիմակայունության կենտրոն
  • Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում
  • Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում
  • Հակամարտության արդյունքում տուժած անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն
  • Արձագանք Քովիդ -19 համավարակին

Ընթացիկ ծրագրեր