Հայկական պարը՝ ճանաչելի, սիրելի և հասանելի բոլորի համար

Հայկական ավանդական մշակույթը նոր շունչ է ստանում՝ շնորհիվ «Մենք» ազգային պարի խմբի։ 2012 թվականից՝ արդեն 14 տարի «Մենք» ազգային պարի խումբը հետևողականորեն իրականացնում է իր գլխավոր առաքելությունը՝ պահպանել, զարգացնել և հանրահռչակել հայկական ավանդական պարը։ Այս ընթացքում խումբը շրջել է Հայաստանի տարբեր համայնքներում՝ կազմակերպել պարուսուցումներ և հայկական մշակույթը ներկայացրել միջազգային հարթակներում։ 2022 թվականից «Մենքը» գործում է որպես կրթամշակութային հասարակական կազմակերպություն՝ ընդլայնելով իր գործունեության շրջանակը։ «Պարուսուցում դպրոցներում» նախագծի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում՝ այդ թվում Տավուշում, ավելի քան 3000 երեխա արդեն ծանոթացել է հայկական պարին։
Իսկ 2025 թվականից մեկնարկել է «Պարախոսություններ» նախաձեռնությունը, որի շրջանակում ամեն ամիս ներկայացվում է մեկ ավանդական պար՝ իր պատմությամբ, խորհուրդով և գործնական ուսուցմամբ։
Այս տարի կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը՝ ստեղծելով նոր խմբեր Հայաստանի տարբեր համայնքներում։ Նպատակը մեկն է՝ հայկական պարը դարձնել առավել ճանաչելի, սիրված և հասանելի բոլորի համար։