Հետախուզվողը հայտնաբերվեց «Բագրատաշենի» անցակետում

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ի առավոտյան ժամը 10-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տարվել մայրաքաղաքի Խորենացու փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, այն է՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: