Հիշողության երթ Նոյեմբերյանում

Հունվարի 27-ի երեկոյան Նոյեմբերյանում մեկնարկեց «Լույս հանուն հավերժության» խորագրով հիշողության երթը՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և խոնարհման օրվան։
Երթին մասնակցում էին քաղաքացիներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Երթը մեկնարկել էր Նոյեմբերյանի համայնքապետարանի տարածքից և ավարտվել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ։
Միջոցառումը ևս մեկ առիթ էր խոնարհվելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի առջև և ընդգծելու ազգային հիշողության պահպանման կարևորությունը։
Լուսանկարները՝ Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։
