Հնարավորություն երիտասարդ ձեռներեցների համար

Եվրոպական ֆինանսական աջակցությամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի, IRIS Business Incubator-ի, Վորլդ Վիժն Վրաստանի և «Միլենիում» վերապատրաստման և զարգացման ինստիտուտի հետ գործընկերությամբ իրականացվող «ՍՔԱՅ ՆԵԹ» Երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունման փուլի մեկնարկը՝ երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար:
«ՍՔԱՅ ՆԵԹ»-ն աջակցում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի երիտասարդներին, ովքեր ունեն սոցիալական ձեռներեցության գաղափար կամ մինչև 1 տարի գործող սոցիալական ձեռներեցություն և ցանկանում են այն կյանքի կոչել կամ զարգացնել։ Ծրագրի շրջանակում երիտասարդ են համարվում 18-ից 35 տարեկան անձինք։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հետևյալ հղմանը https://bit.ly/3UeZVe7
Հայտադիմումը լրացնելու համար՝ սեղմել հետևյալ հղումը՝ https://bit.ly/3PZRssP
Հայտադիմումների ընդունման հայտարարությունը գործում է 2024 թ. ապրիլի 15-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 15-ն է։
Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ ԲԻ-ի https://www.facebook.com/IRISBusinessIncubator և Վորլդ Վիժն Հայաստանի https://www.facebook.com/worldvisionarmenia.official էջերում, ինչպես նաև ԻՐԻՍ ԲԻ-ի պաշտոնական կայք-էջում՝ www.irisbi.am։